ՀԱԿՈԲ ՋԻՎԱՆՅԱՆ ԱՐԱՄԻ
Ճարտարապետ, նկարիչ, քանդակագործ:
Ծնվ. 28.02.1936թ., Լենինական:
Կ. Ա. Ջիվանյանի եղբայրը:
Ավարտել է ԵՊԻ (1961):
1983-89-ին՝ Գյումրիի գլխ. նկարիչ,
1989-92-ին՝ գլխ. ճարտարապետ:
ՀԱԿՈԲ ՋԻՎԱՆՅԱՆի նախագծերով 1962-73-ին Գյումրիում կառուցվել են բնակելի տներ, աղբյուր-հուշարձաններ (1961-73), Անիի 1000-ամյակի կոթողը, «Գյումրիի քարե մատյանը» (երկուսն էլ՝ 1984), Տարտուում՝ Խ. Աբովյսսնի (1978), Շիրակի մարզի Ազատան (1980, ՀՀ Պետ. մրց.՝ 1981) և այլ գյուղերում (1970-81) Հայրենական պատերազմում (1941-45) զոհված մարտիկների հուշարձաններ, կերտել է նկարիչ Մինաս Ավետիսյանի մահարձանը (1977, Երևանի քաղաքային գերեզմանատան պանթեոն) և այլն:
Հեղինակ է նաև երփնագրերի («Գյուղական անդորր», «Երեկո», «Բակ Լենինականում», «Աշնանային ակնթարթ» և այլն), խաչքարերի:
ՀԼԿԵՄ մրցանակ (1971):
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |